Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Համախմբումը» այլ ուժերի հետ բանակցելու համար խումբ է ստեղծում

«Համախմբումը» այլ ուժերի հետ բանակցելու համար խումբ է ստեղծում
09.01.2017 | 18:47

Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը գոհ է 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ այլ քաղաքական ուժերի հետ նախնական քննարկումներից:

«Համախմբման» հայտարարության մեջ ասվում է. «Հունվարի 9-ին տեղի ունեցավ «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր: Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար գնահատեց այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում կայացվեց ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով:


Վարչությունը նաև որոշում կայացրեց ստեղծել բանակցող խումբ: Վարչությունը լիազորեց կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ»:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ